Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնի մոտ ենք այս պահին գտնվում, ուր բերման են ենթարկվել Դավիթ և Միքայել Մինասյանները` այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Այս պահին նրանց հայրը ևս գտնվում է բաժնի մոտ և պնդում է`Դավիթ Մինասյանի խոսակցությունը եկեղեցում եղել ոչ թե Փաշինյանի, այլ նրա անվտանգության աշխատակցի հետ:
Առանձնակի մտահոգիչ է այն հանգամանքը, որ մեր հայրենակից Դավիթ Մինասյանը, ով դեռևս 12-րդ դասարանի աշակերտ է, բաժին է բերվել ուժի ակնհայտ կիրառմամբ` ձեռքերը ոլորած, գլուխը գրեթե մինչև գետնին իջեցված վիճակում։
Տեղի ունեցածը պահանջում է անհապաղ և համակողմանի գնահատական` ինչպես իրավական, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։