Առատ ձյուն, ցածր տեսանելիության և սաստիկ քամի․ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 28-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Առատ ձյան, ցածր տեսանելիության և սաստիկ քամու պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ հորդորում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հետևեք մեզ՝ այստեղ