Երևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։
Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։
Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ