ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Բանակում uպանություններն ու մաhերը շարունակվում են, չնայած Պապիկյանն ասում է՝ նման դեպքեր չենք ունենում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Դեռևս հունվար ամսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին հավաստիացնում էր, թե բանակում սպանության դեպքերը բացառվել են, որ միջնաձնային հարաբերություններում ներդաշնակություն է և ծառայակցի կյանքի հանդեպ որևէ մեկի կողմից ոտնձգություն չի իրականացվում․ «Ամենակարևորը միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, որ մարդը մարդուն սպանում է, չենք ունեցել, սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»։ Պապիկյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իր  հերթին մատի փաթաթան է դարձրել այն, որ թշնամու կողմից արձակված գնդակից սահմանին այլևս հայ զինվոր չի սպանվում կամ վիրավորվում և վերջերս էլ հայտարարեց, թե «2025 թվականը ՀՀ անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել»։ 

Իսկ վիճակագրությունը հակադարձում է Սուրեն Պապիկյանի պնդումներին՝ ապացուցելով դրանց անհիմն լինելը, քանի որ բանակում շարունակվում են արձանագրվել հայ զինվորների սպանությունների և մահվան դեպքեր։ Իսկ Փաշինյանին նման դեպքերում ուղղակի արժի հիշեցնել՝ թեև թշնամու գնդակից այս պահին հայ զինվորներն ապահովագրված են՝ կարևոր չէ ինչ գնով, բայց բանակի ներսում շարունակվում են ծառայակիցների միջև եղբայրական սպանությունները, ինքնասպանություններն ու  տարբեր պատճառներով մահերը։ 

Երեկ Վարդենիսի զորամասում վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների միջև դանակահարություն դեպք է գրանցվել, որի հետևանքով 3 տուժած պահեստազորայինները տեղափոխվել են հոսպիտալ։ Միայն երջանիկ պատահականությամբ՝ դանակահարությունները մահվան ելքով չեն ավարտվել։ 

Պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո էլ հունվար-փետրվար ամիսներին բանակում՝ խաղաղ պայմաններում, պաշտոնական տվյալներով մահվան երեք դեպք է գրանցվել։ Վերջինը մեկ ամիս առաջ էր՝ փետրվարի 26-ին, երբ Վարդենիսի զորամասում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Նա սպանվել էր ծառայակցի կրակոցից։ 

Զինված ուժերում զինվորների մահվան և վիրավորվելու դեպքերը մտահոգիչ են եղել նաև նախորդ տարի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2025 թվականին զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ նախորդ տարի արձանագրվել է 34 զինծառայողի մահվան դեպք, որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Դեպքերից 10-ը առողջական խնդիրների հետևանքով է եղել, 8-ը՝ ավտովթարի, 6 դեպք՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ սպանության հետևանքով։ 3 զինծառայողի մահացության պատճառը հայտնի չէ։  Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այլ թիվ էր ներկայացրել։ Իր ասուլիսի ընթացքում նա ասել էր՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում է եղել:

Մեկ տարվա ընթացքում 34 զինծառայողի մահը մտահոգիչ թիվ է։ Այն դեպքում, երբ, օրինակ, կառավարության ծրագրի կատարման հաշվետվության նախագծի համաձայն՝ 2023 թվականին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից արձանագրվել է զինծառայողների սպանության 19 դեպք։

Փաշինյանի իշխանության օրոք իրենց հաստատած խաղաղության պայմաններում զինվորների մահվան հետ կապված ամենասահմռկեցուցիչը, թերևս, Ազատ գյուղում գրանցված դեպքն է, որի հետևանքով 15 զինվոր այրվեց ու մինչև այժմ հայտնի չեն պատճառները։ Դա էլ զինված ուժերում տիրող անվերահսկելի իրավիճակի մասին է վկայում, որի պայմաններում այսօր էլ բանակում ծառայելը վտանգներով լի է։

Որքան էլ իշխանությունները հանրությանը համոզում են, թե հաստատուն խաղաղություն են բերել և մեր զինվորներն այլևս բանակում ծառայելու համար իրենց կյանքի ու առողջության հետ կապված վախեր չունեն, իրենց որդիներին բանակ ուղարկելու մտավախությունները ծնողներին չեն լքում, քանի որ այսօր էլ նրանք շարունակում են լսել զինվորների մահերի մասին ցավալի լուրերը։ Փաշինյանի մեծախոս կառավարությանն այդպես էլ չի հաջողվում զինված ուժերում վերափոխել համակարգն այնպես, որ բարոյահոգեբանական առողջ միջավայրի, խիստ վերահսկողության ու բարձր պատասխանատվության մեխանիզմների ներդրմամբ՝ ի վերջո կանխվեն ողբերգական դեպքերը, որ զինվորները միմյանց վրա չհամարձակվեն կրակել, որ տարբեր դժբախտ պատահարների հետևանքով չզրկվեն կյանքից, որ անելանելի վիճակում չհայտնվեն ու ստիպված ինքնասպան լինեն։ Թե ինչ մեխանիզմներ են հարկավոր դրա համար, մասնագետները թող նշեն, բայց դրա համար քաղաքական կամք է հարկավոր ունենալ և լուրջ մասնագետների հետ համագործակցելու պատրաստակամություն՝ մի կողմ դնելով մեծամտությունն ու ընդունելով սեփական տկարությունն այդ հարցում։ 

Բայց իշխանությունները հակառակն են անում։ Հիշում եք՝ ՊՆ-ում կառավարության իրականացրած վերջին «բարեփոխման» արդյունքում որոշվեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն ծառայող և բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցներին արգելել մուտք գործել զորամասեր, լավագույն դեպքում զինված ուժերում մնալ թույլ տալ միայն այն գնդերեցներին, որոնք Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության ենթակայության տակ կմտնեն։ Այնինչ զորամասերում գնդերեցների հոգևոր ծառայություն իրականացնելուց հետո բանակում տիրող միջանձնային հարաբերություններում զգալի բարելավում էր արձնագարվել, նվազել էին սպանություններն ու ինքնասպանությունները, զինվորների միջև վեճերն ու կռիվները։ Գնդերեցներին զինված ուժերից դուրս մղելով՝ կառավարությունն այլընտրանքային մեխանիզմներ չի ներդնում, այնպես որ զինված ուժերում մահերի ու վիրավորումների տխուր վիճակագրությունը չի զարմացնում։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան
Ամենադիտված