Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5 աստիճանով, 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ