Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն հաստատել է Սև ծովում՝ երկրի ափերի մոտ, թուրքական Altura լցանավի վրա կատարված հարձակումը։ Այս մասին հայտնում է թուրքական 24TV հեռուստաալիքը։
«Լցանավը պատկանում է թուրքական ընկերության։ Նավի մեքենայական բաժանմունքի հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Մենք ենթադրում ենք, որ դրա պատճառը եղել է անօդաչու մոտորանավակի հարվածը։ Մեր մասնագետներն աշխատում են դեպքի վայրում։ Նավի վրա կա մեր 27 քաղաքացի։ Նրանք չեն տուժել։ Մենք ուղարկել ենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները դեպքի վայր և ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ թուրքական լցանավը Ռուսաստանից տեղափոխում էր 140 հազար տոննա նավթ։
Հետևեք մեզ՝ այստեղ