Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Փհենյանում, ստորագրել են երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը ստորագրել են Բելառուսի Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լուկաշենկոն փաստաթուղթն անվանել էր այնպիսի գործիք, որը հստակ և բացահայտ շարադրում է փոխգործակցության նպատակներն ու սկզբունքները և սահմանում է ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները:
Հետևեք մեզ՝ այստեղ