Մոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվում են Մոսկվայի վրա։ Այսմասին նշվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի սոցիալական ցանցերում արված գրառումներում։
Վերջին մի քանի րոպեների ընթացքում նա մի քանի հաղորդագրություն է հրապարակել, որոնցում պնդում է, որ Մոսկվային մոտենալիս խփվել է ընդհանուր առմամբ 8 անօդաչու թռչող սարք։ Վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Երեկ երեկոյան ուկրաինական զինվորականները անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարձակում են իրականացրել ռուսական քաղաքների վրա. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խփվել է 389 անօդաչու թռչող սարք։
Հետևեք մեզ՝ այստեղ