Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում էր հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Զելենսկու «հյուրախաղերը» շարունակվում են: Եվրոպական շրջագայությունն այս անգամ նպատակ ունի հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին, միայն թե չմոռանան: Միաժամանակ, իհարկե, խնդրել էլի գումար՝ այսպես կոչված ռազմական օգնություն, որպեսզի սպանի սեփական քաղաքացիներից՝ Ուկրաինայի քաղաքացիներից հնարավորինս շատերին»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Հետևեք մեզ՝ այստեղ