Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովում միաձայն (94 կողմ) վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
Համաձայնագիրը նախատեսում է նաև փոխադարձ հիմունքներով մաքսատուրքերի կրճատում՝ յուրաքանչյուր կողմից 367 ապրանքային անուն։
Երևանի համար հատկապես կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար նվազեցված տոկոսադրույքները։ Մոնղոլիայում հայկական ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 7.5%-ից մինչև 1.2%։ Արտոնությունները կտարածվեն Հայաստանից ներկայիս արտահանման 98%-ի վրա։
Համաձայնագրի ժամկետը 3 տարի է։ Այն ունի նաև 3 տարով երկարաձգելու հնարավորություն, եթե կողմերն այլ պայմանավորվածություն չունենան։
Հետևեք մեզ՝ այստեղ