Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա, ինչպես որ չի եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր անցած բոլոր այս 25 օրերի ընթացքում»,- ասել է Բաղային:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը Իրանի համար աղետալի է:
Հիշեցնենք, որ New York Times-ը, հղում անելով անանուն պաշտոնյաների, պնդում էր, որ Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր՝ մերձավորարևելյան հակամարտությունից դուրս գալու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ