Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից ակնկալում են, որ նրանք կորդեգրեն ամուր դիրքորոշում՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Թեհրանի դեմ։ Այս մասին իր չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն Telegram-ալիքում։
«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես Ռուսաստանը և Չինաստանը, թույլ չեն տա ԱՄՆ-ին այսուհետ ևս չարաշահել իր դիրքը Խորհրդում և կզբաղեցնեն ամուր դիրքորոշում՝ դատապարտելով ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։
Մարտի 23-ին նմանատիպ հայտարարությամբ Արաղչին հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ։ Դիվանագետը խորը ափսոսանք է հայտնել որոշ երկրների մոտեցման կապակցությամբ, որոնք, հետևելով ԱՄՆ-ի քաղաքականությանը, Անվտանգության խորհուրդն օգտագործում են որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մարտի 11-ի բանաձևը փաստերի բացահայտ աղավաղում է։
Նախարարը հույս է հայտնել, որ Մոսկվան թույլ չի տա Վաշինգտոնին չարաշահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Հետևեք մեզ՝ այստեղ