Դարակերտում հուղարկավորել են խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դարակերտում հուղարկավորել են խորթ մոր կողմից բռնության հետեւանքով մահացած 1-ամյա երեխային։
«Հուղարկավորության մասին իմացել են երկկողմանի բարեկամները, մի քանի գյուղացիներ, ես ու իմ շրջապատը։ Ես ընտանիքի հետ ինտենսիվ կապի մեջ եմ եղել, դրա համար իմացել ու գնացել եմ, նույնիսկ հստակ ժամ չի եղել»,- նշել է նա։
Պետրոսյանի խոսքով՝ ինքը ընտանիքին առաջարկել է աջակցել հուղարկավորության կազմակերպման հարցում, սակայն մերժում է ստացել։ «Հուղարկավորության համար ես ընտանիքին առաջարկել եմ, որ փոսի փորման համար փոքրիկ վճար կա, դա ես վճարեմ, բայց ինձ մերժեցին՝ երևի երեխայի հայրն էր, ասելով, որ բոլոր վճարները ցանկանում են իրենք անել»,- ասել է վարչական ղեկավարը։
Նրա փոխանցմամբ՝ վաղը՝ ժամը 13:00-ին, կանցկացվի հոգեհանգստյան կարգ։
Հետևեք մեզ՝ այստեղ