Օրվա բաղադրատոմս . Էքսպրես կարտոֆիլ
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը լավ լվանում ենք, խոզանակով մաքրում ենք և խաչաձև 8 մասի բաժանում։
Դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ և առավելագույն ուժեղության վրա 8-9 րոպե եփում։ Աղ չենք անում, թե չէ չորավուն կլինի։
- Բրոկկոլին աղաջրի մեջ 10 րոպե եփում ենք։

- Ընկույզը մանրացնում ենք և թեթևակի բովում։ Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Խառնում ենք։

- Մարինացված վարունգը մանր կտրատում ենք, ավելացնում ենք սոխին և ընկույզին։ Վրան սոյայի մայոնեզ ենք լցնում և խառնում ենք։

- Միկրոալիքային վառարանից կարտոֆիլը հանում ենք, մի քիչ աղ ենք անում։ Կարտոֆիլի մեջ ենք լցնում պատրաստված սոուսը։

- Վրայից ձևավորում ենք բրոկկոլիի փնջերով։
Բարի ախորժակ։
Այսպիսի կարտոֆիլ արժե պատրաստել հենց այն ժամանակ, երբ անսպասելի հյուրեր ունենք և անհրաժեշտ է շատ արագ մի բան պատրաստել