Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենայի. կան զոհեր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում բախվել են ուղևորատար ինքնաթիռն ու հրշեջ մեքենաբ, ինչից հետո օդանավակայանը փակ է բոլոր չվերթերի համար: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։
Նշվում է, որ երկուշաբթի գիշերը Air Canada Express-ի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենային։ Ինքնաթիռում եղել են 72 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։
Օդանավի հրամանատարը և երկրորդ օդաչուն զոհվել են, ավելի քան 40 մարդ վիրավորվել է։
Հաղորդվում է, որ բախումը տեղի է ունեցել թռիչքուղու վրա՝ հորդառատ անձրևի պատճառով վատ տեսանելիության պայմաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ