Երկրային դրախտը գտնված է. հայտնի է դարձել աշխարհի լավագույն հյուրանոցը (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնում
Հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային պորտալը երկարատև փնտրտուքներից հետո հայտնաբերել է «երկրային դրախտը», որը գտնվում է Մալդիվյան կղզիներում:

Gili Lankanfushi հյուրանոցը բաղկացած է 45 առանձնատներից, որոնք բացառիկ հնարավորություն են ընձեռում կտրվելու արտաքին աշխարհից, տարատեսակ հոգսերից ու վայելելու անապակ արևադարձային բնությունը, բյուրեղյա մաքրությամբ ջրերն ու ոսկեգույն ավազով լողափերը:


Աղբյուրը հավելում է, որ ջրի վրա կառուցված առանձնատները թեև ունեն շատ պարզ դիզայն, այնուհանդերձ՝ անչափ հարմարավետ են ու հյուրընկալ: Դրանցից ամեն մեկից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի անծայրածիր օվկիանոսը:





Նշվում է, որ Gili Lankanfushi-ում հանգստացողները կարող են զբաղվել ստորջրյա լողով, թենիսով, օգտվել տեղի խոհանոցից ու մասնակցել զբոսաշրջային ճանաչողական տուրերի:
Աղբյուրը՝ Tert.am