Հայտնի է, թե ինչ է ասել մրցավարն Արբելոային՝ մադրիդյան դերբիում Վալվերդեի հեռացումից հետո
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեռացումից հետո գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն բացատրություններ է տվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային։
Movistar-ի եթերում վերծանվել է մրցավարի և մարզչի միջև կայացած խոսակցությունը.
«Ես ձեզ կբացատրեմ։ Ո՛չ, նա գնդակով չի խաղում… Մի վայրկյան լսեք ինձ, հետո նոր կտաք ձեր հարցը: Կարո՞ղ եմ խոսել: Նա գնդակին չի դիպչում… Հարձակվում է թիկունքից և հարվածում ոտքին: Նրա միակ նպատակը կանոնները խախտելն էր»,- ասել է Մոնտերոն։
Հիշեցնենք, որ «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ուղիղ կարմիր քարտ էր ստացել 77-րդ րոպեին՝ հյուրերի խաղացող Ալեքս Բաենայի ոտքին թիկունքից հարվածելու պատճառով։ Դրամատիկ հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 69 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» 57 միավորով 4-րդ տեղում է։
Հետևեք մեզ՝ այստեղ