Անհայտ անձինք hրդեհել են շտապօգնության չորս մեքենա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհայտ անձինք հրդեհել են շտապօգնության չորս մեքենա Լոնդոնի հյուսիսում գտնվող հրեական թաղամասում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ հրեական համայնքի շտապօգնության ծառայությանը պատկանող չորս մեքենա հրդեհվել է Գոլդերս Գրինում»,- ասվում է գերատեսչության կայքում զետեղված մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ հրապարակման՝ միջադեպը դիտարկվում է որպես հակասեմականության և ատելության պատճառով կատարված հանցագործություն: Նշվում է, որ հրդեհի վայրին մոտ գտնվող տների բնակիչները տարհանվել են, որոշ ճանապարհներ՝ փակվել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Հրդեհը մարվել է:
Գերատեսչության ներկայացուցիչ Սառա Ջեքսոնի խոսքով՝ այժմ իրավապահները հսկիչ տեսախցիկների տվյալներն են ուսումնասիրում և աշխատում են դեպքի վայրում: Նա նշել է, որ, նախնական տվյալներով, խոսքը երեք կասկածյալի մասին է, սակայն դեռևս ոչ ոք չի ձերբակալվել:
Հետևեք մեզ՝ այստեղ