Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում նախագահի թեկնածուին
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ապրիլի 8-ին ընդունել է Լիբանանում նախագահի թեկնածու Հանրի Հըլուին: Հանդիպմանը նրան ընկերակցել է պատգամավոր Սերժ Թուրսարգիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարա նի մամլո դիվանից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքին քաղաքականությանն ու հատկապես նախագահի ընտրության հարցին առնչվող թեմաներ:
Վեհափառ Հայրապետը շեշտել է նախագահական շուտափույթ ընտրություն կատարելու հրամայականը` իր երախտիքը հայտնելով Լիբանանի պետական և զինվորական պատասխանատուներին, ովքեր իրենց առավելագույն ճիգն են գործադրում Լիբանանը Մերձավոր Արևելքի ներսում տիրող անկայուն վիճակից հեռու պահելու նպատակով: