Հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուդանի հարավ-արևմուտքում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Արևելյան Դարֆուրի մայրաքաղաքում գտնվող Էդ Դաեյնի համալսարանական հիվանդանոցը հարված է ստացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ, այդ թվում՝ 13 երեխա», – գրել է Գեբրեյեսուսը սոցցանցերի իր էջերում։
ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ Սուդանում հակամարտության ընթացքում առողջապահական հաստատությունների վրա հարձակումների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը։
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում թեժ մարտեր են ընթանում Մոհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Հետևեք մեզ՝ այստեղ