Ստամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել․ այս մասին հայտնում է AHaber-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շենքերը կառուցվել են միմյանց մոտ, և դրանցից մեկում տեղի ունեցած պայթյունը «դոմինոյի էֆեկտ» է առաջացրել, ինչը հանգեցրել է հարևան շենքի փլուզմանը։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը միջադեպի համար մեղադրել է բնական գազի պայթյունին։
«Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի պատճառով։ Փլատակների տակ մնացել է ինը մարդ։ Յոթ մարդ հիվանդանոցում է, իսկ մեկ մարդուն օգնություն է ցուցաբերվել», - ասել է նա։
Նախնական տվյալներով՝ Ֆաթիհ թաղամասում տեղի ունեցած պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
Դեպքի վայրում այժմ աշխատում են բժիշկներն ու փրկարարները: Փլատակների տակ հայտնված հինգ հոգուց երեքին հաջողվել է դուրս բերել:
Տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն տարածք մուտք գործելը դժվար է նեղ փողոցների և խիտ կառուցապատված տարածքի պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ