Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել եռագույն թևկապով
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ անընդհատ մտածել է Հայաստանի մասին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար կիսապաշտպանը անգլիական «Լիվերպուլի» դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշի գույներով թևկապով:
«Այս երեկո խաղացի մտքերով ընկած. մտածում էի հայրենիքիս մասին»,- «Բորուսիա»-«Լիվերպուլ» խաղի ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը` հրապարակելով լուսանկար, որտեղ երևում է հայոց եռագույն-թևկապը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նաև նշել է, որ «Լիվերպուլի» մարտահրավերն ընդունված է, իր թիմը կփորձի հաջորդ շաբաթ պատասխան մրցավեճում առավելության հասնել: