ԱՊՀ-ի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հորդորել են ԼՂ հակամարտության կողմերին՝ պահպանել զինադադարը
ՄիջազգայինԱՊՀ-ի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան) ԱԳ նախարարները հորդորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ պահպանել զինադադարը եւ իրադրության կայունացման միջոցներ ձեռնարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության սրվելու կապակցությամբ Համագործակցության համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ:
«Անկախ պետությունների համագործակցությունում խորը մտահոգությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում զինված բախումների վերաբերյալ հաղորդումները»,-նշվում Է հայտարարության մեջ:
«Հորդորում ենք հակամարտության կողմերին՝ խստիվ պահպանել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը եւ զսպվածություն ցուցաբերել մարդկային նոր զոհեր թույլ չտալու նպատակով,-ընդգծվում Է այդ փաստաթղթում:-Անհրաժեշտ Է հնարավորինս արագ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել իրադրությունը կայունացնելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու համար՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք սահմանվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից»:
ԱՊՀ-ի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը տարածվել Է ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն ապրիլի 8-ին ընթանում Է Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: