Գերմանիայում առաջին անգամ թռչող ավտոմեքենա են փորձարկել
ՄիջազգայինԳերմանիայում տեղի Է ունեցել Volocopter-ի առաջին թեստային օդաչուավոր փորձարկումը, որը համարվում Է առաջին թռչող ավտոմեքենան: Մեքենան մի քանի մետր վեր Է բարձրացել եւ հորիզոնական դիրքով ոչ մեծ տարածություն անցել ժամում 25 կիլոմետր արագությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Scientist-ին:
Թռչող ավտոմեքենան մշակում Է Կառլսրուեում (Գերմանիա) հաստատված E-Volo ընկերությունը: Փոխադրամիջոցը հանդերձված Է 18 կրող պտուտակներով: Կառավարման համակարգը մշակել Է Intel-ին պատկանող եւ Գերմանիայում տեղավորված Ascending Technologies ընկերությունը: Volocopter-ի հսկողությունն իրականացվում Է ջոյստիկի օգնությամբ:
Առանց վարորդի թռչող ավտոմեքենայի առաջին փորձարկումը տեղի Է ունեցել 2014 թվականին: Հետագայում ինժեներները պլանավորում են սարքի թռիչքը թեստավորել մեծ տարածություններում եւ բարձրության վրա՝ ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ: Volocopter-ի ստեղծողներն իրենց սարքը համարում են ապագա քաղաքի Էկոլոգիական եւ անվտանգ թռչող ավտոմեքենան: