Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)

Euromedia24-ի «Մեծ քննարկման» տաղավարում բանախոսները քննարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հավանական սցենարները, դրա տնտեսական վնասներն ու վտանգները և այլ կարևորագույն հարցեր, որոնք տեղ են գտել մամուլում ու սոցիալական մեդիայում։

Հաղորդման բանախոսներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ Քննարկման մոդերատորն է «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը։

Վահան Բաբայանը, դիմելով ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին, հարցնում է՝ արդյոք Ալիևը կարող է ընտրություններից հետո փոխել նախաստորագրված խաղաղության փաստաթղթի բովանդակությունը՝ պահանջելով որևէ պայման կատարել, որպեսզի ինքը համաձայնի ստորագրել՝ սպառնալով «երկաթե բռունցքով»։

Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ այդ պայմանները վաղուց են դրվել, և Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրանց։ Պարզապես իմանալով, որ այդ զիջումները կարող են ներքաղաքական բախումների պատճառ լինել, ձգձգում է։ Կարևորը օդային միջանցքի հետևյալ ձևակերպումն է․ Ալիևը ասում է, որ իրենք են դա վերցրել՝ հավելելով, որ միջազգային իրավունքով դա իրենց հասնում էր, ուղղակի Հայաստանը չէր տվել, և իրենք վերցրել են։ Այստեղ վտանգը հետևյալն է․ Ալիևը ինչ էլ որ անում է, աշխատում է միջազգային խաղացողների զայրույթին չարժանանալ։ 

«Ալիևը ինչո՞ւ պատերազմի համար տարածաշրջանում շահեր ունեցող երկրների ճնշմանը չարժանացավ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեց, որով Ադրբեջանի նախագահին իրավունք տվեց իր տարածք հանդիսացող Արցախում իրականացնել ռազմական գործողություններ՝ հակաահաբեկչական շեշտադրումով։ Ալիևը օգտվեց ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային իրավունքից։ Այսպիսով՝ նա օդային տարածքը վերցրել է ուժով, բայց նա հիմնավորում էր, որ այդ օդային տարածքը իրենցն էր Ադրբեջանի երկու մասը միմյւանց կապելու իրավունքից ելնելով։ Եվ Ալիևի նշած ադրբեջանցի փախստականները միջազգային կոնվենցիայով իրավունքներ ունեն՝ վերադարձ, աշխատանք, տանի, անվտանգություն»,-ասում է Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվում է պատերազմող կողմերի միջև, և Ադրբեջանը կարող է պարտվող կողմից, այս դեպքում՝ Հայաստանից, ռազմական տուգանք՝ կոնտրիբուցիա պահանջել։ Ավելին, նա կարող է միջազգային հետախուզում և արտահանձնում պահանջել այն ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատճառ կարող էին լինել, իր բնորոշմամբ, 1988-1991 թվականներին 5000 ադրբեջանցիների անհետանալու համար։ Ալիևն այս ամենի համար հիմնվելու է միջազգային իրավունքի վրա՝ հավելելով, որ եթե այն չի գործում, ինքը ուժով է վերցնում։ 

«Փաշինյանը Ադրբեջանի թեկնածուն է, և մեր ժողովուրդը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելիս՝ պետք է կողմնոշվի՝ Ադրբեջանի թեկնածուին է ձայն տալիս, թե՞ այդ թեկնածուի դեմ ցասնկացած այլ քաղաքական ուժի»,- հավելում է Հայկ Նահապետյանը։  

«Իշխանությունը «Թրամփի ուղու» վրա կառուցել է քարոզչական հնարք, որպեսզի փորձի հարց լուծել։ Ի՞նչ եք կարծում, նրանք վերլուծաբաններ չունե՞ն, որպեսզի հուշեն, որ կարող է ոչինչ չստացվել»,-հարցնում է քննարկման մոդերատոր Վահան Բաբայանը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ տարածաշրջանում, վստահաբար, բալանսի փոփոխություն է տեղի ունենալու։ Եվ «Թրամփի ուղին» միայն այդ «արահետը» չի լինելու, այլ նաև Իրանի մի մասը։ Իսկ եթե ԱՄՆ-ն պարտվի, նա դուրս է գալու ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլ նաև նրա առջև պահանջ է դրվելու, որ այնտեղ ամերիկյան բազաներ չլինեն։ Այնպես որ, այդ ամերիկյան բազաները ոչ միայն անվտանգություն չեն ապահովում, այլ այդ երկրները ծախսում են իրենց ռեսուրսները, որ այդ բազաների տեխնիկան անվնաս մնա։ Այս համատեքստում, Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, դուրս են գալու նաև մեր տարածաշրջանից, և այդ «ուղի» կոչվածը ուղղակի զրոյացվելու է։  

«Այս պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակը քիչ հավանական է, և եթե Իրանը հաղթի, «Թրամփի ուղի» կոչվածը ընդհանրապես գոյություն չի ունենալու, և Իրանը նախանձախնդիր է լինելու իր բոլոր հարևանների հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որ իր հարևանների տարածքում Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն ներկա չլինեն»,- եզրափակում է Հայկ Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄագնիսական փոթորիկների համար կանխատեսված օրը կփոխվիՓաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՄահացել է դերասան Չակ ՆորիսըԱշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԻնքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կանԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Պատերազմի ,աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն. ՇարմազանովԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՈղբերգական դեպք Վաղարշյան փողոցումՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ)Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօրՓաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՆեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Ունենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Պшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ․ եղանակի տեսություն 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով. ԿԳՄՍՆ Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանՆիկոլից հետո ամենամեծ վնասը ՀՀ քաղաքական կյանքին հասցրել է երկրորդ նախագահի քարոզչական թիմը․ Աշոտյան Եվրոպան կրակում է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Բագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Մեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Լարված իրավիճակ` Արամուսում. ինչ են պահանջում քաղաքացիները (տեսանյութ)2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԽոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում Չեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված