ԼՂ հակամարտության գոտում կրակը կդադարեցնեն՝ զոհերի մարմինները որոնելու համար
ՀասարակությունՂարաբաղյան հակամարտության գոտում անդորր կհաստատվի. կողմերը դադարեցնելու են կրակը զոհերի մարմինները որոնելու համար։
Ըստ պայմանավորվածության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով կդադարեցվեն բոլոր մարտական գործողությունները զոհերի մարմինները որոնելու համար։
NEWS.am-ի հետ զրուցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ աշխատանքներն համակարգում են ԿԽՄԿ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ-ն։
Հիշեցնենք, որ մոտ օրերս պլանավորվում է ԵԱՀԿ մշտադիտարկում անցկացնել։