Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

 «Այս գիշեր բավական լարված ենք անցկացրել։ Ճիշտ է՝ հատկապես մեր՝ հայ համայնքում զոհեր և վիրավորներ չկան, և ընդհանրապես զոհերի թիվը մեծ չէ, բայց խնդիրն այն է, որ գիշերվա ընթացքում երեք անգամ օդային տագնապ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չենք քնում, ստիպված ենք լինում ապաստարան իջնել», -այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Իսրայելի հայազգի բնակիչ Արտյոմ Չերնամորյանը։

Նրա խոսքով՝ հատկապես երկրի  հյուսիսային շրջաններն են թիրախավորվում։

«Ցավոք, «Հեզբոլլահը» նույնպես մտավ պատերազմական գործողությունների մեջ, մենք հյուսիսում ունենք 3000 բնակչություն։ Երկրի հյուսիսային քաղաքների և Հայֆա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի հետ եմ խոսել, ասաց, որ իրավիճակը նույնն է։ Մենք ունենք ինտերնետային հավելվածներ, որտեղ հայերը ամեն հրթիռահարումից հետո գրում են, թե ով ինչպես է, ինչ խնդիր ունի։ Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, հայերի շրջանում տուժածներ չկան»,- նշել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ  2023 թվականին  2 զոհ է ունեցել հայ համայնքը և աղոթում են, որ այլևս նման ծանր կորուստներ չունենան։  

Իսրայելում բնակչությունը հաշվում է պատերազմի 20-րդ օրը։ Հիմնականում Իրանի կողմից թիրախավորվում է երկրի կենտրոնը․ շատ մեծ բալիստիկ հրթիռներ են օգտագործվում, որոնց մեջ մանր արկեր կան, և եթե մարդիկ անտեսեն ու չիջնեն ապաստարաններ, շատ զոհեր կլինեն։ Խնդիրն այն է, որ մարդիկ բավական կազմակերպված են իջնում ապաստարաններ։ Մինչ օրս, իր տվյալներով, 15 զոհ է եղել, և դրանք այն անձինք են, ովքեր կամ անտեսել են ապաստարան իջնելու անհրաժեշտությունը, կամ չեն հասցրել։
«Լինում են դեպքեր, երբ շենքերը վնասվում են, մեքենաներ են այրվում, սակայն, պատերազմը սկսվելուց առաջ Իսրայելի կառավարությունը շատ կազմակերպված հաշվարկել է ազգաբնակչության պաշտպանության և սոցիալական առաջացող հարցերը։ Նյութական վնասները փոխհատուցվում են, բնակարանի կորստի դեպքում մարդկանց տեղափոխում են ապահով վայրեր՝ հյուրանոցներ, ապահովում են սնունդով, վճարում են վարձավճարը։ Նախորդ պատերազմից բնակիչները գիտեն, որ պատերազմի ավարտից հետո իրենց տրվելու է նույն մակերեսով բնակարան։ Այդ պատճառով քաղաքացիների մեջ առանձնապես սպասողական վիճակ է, բայց ներքաղաքական լարվածություն չկա»,- վստահեցնում է Իսրայելի քաղաքացին:

Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս հայ համայնքի հետ կապված մի սադրանք է տեղի ունեցել։ Իսրայելի «Օցմա Յեհուդիտ» կուսակցության հետ կապված,  որը ղեկավարում է Իտամար Բեն-Գվիրը՝ երկրի ներքին գործերի նախարարը, որին ենթարկվում են նաև սահմանապահ ուժերը։ Նա բավական կասկածելի քրեական անցյալ ունեցող անձ է, բայց ընտրություններին բավական ձայներ է հավաքել և ընդգրկված է Նեթանյահուի կառավարության կազմում։ Նա օրթոդոքս, ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող գործիչ է, որին ազգաբնակչության մեծ մասը չի սիրում։

Այս կուսակցության անդամներից  Կնեսետի պատգամավորներից մեկը  գնացել է Երուսաղեմում գտնվող «Կովերի պարտեզ», զրույց ունեցել Հայկական թաղամասի և պարտեզի պահապան տղաների հետ, ովքեր շատ հանգիստ կերպով նրան դուրս են հրավիրել տարածքից՝ հիշեցնելով, որ պատրիարքարանի այդ վիճահարույց գործարքը քննարկվում է դատարանում։ Բացի այդ, կա նաև մեկ այլ դատական գործ Երուսաղեմի քաղաքապետարանի դեմ։
Ամեն ինչ արվել է շատ քաղաքակիրթ եղանակով, սակայն, տվյալ ուժի ներկայացուցիչը Կնեսետում ելույթ է ունեցել և փորձել է վարկաբեկել հայ համայնքը՝ ստելով, թե իրեն սպառնացել են, նույնիսկ իբր սպանելու սպառնալիքներ են հնչեցրել։ Դա է տեղի ունեցել հայ համայնքի հետ կապված»:
Այլ խնդիրներ այս պահին, ըստ Իսրայելում բնակվող հայի, հայերը չունեն․ նրանք, ինչպես մյուս քաղաքացիները, սպասում և աղոթում են, որ այլևս զոհեր չլինեն, քանի որ նախորդ պատերազմում 3 հայ զոհ եղել էր։
Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին, ըստ Չեռնամորյանի, Իսրայելում կանխատեսում են, որ մինչև ապրիլի կեսերը պատերազմը չի ավարտվելու։ Թեև ապրիլին հրեաների ամենից կարևոր տոնն է, և աշխարհի տարբեր կողմերից հրեաները սիրում են գալ և հայրենիքում տոնել, դա էլ չի ստիպելու շուտափույթ ավարտել պատերազմը։ Մարդիկ կանխատեսում են, որ դեռ պետք է համբերեն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան
Ամենադիտված