Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»


Արցախից բռնի տեղահանված 87-ամյա կինը մոտ 1 տարի է չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

2025թ.-ի ամռանն եմ փաստաթղթերս հանձնել, սակայն մինչև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չեմ ստացել։ Այս մասին «Արցախի հանրային հեռուստատեսության» եթերում ասել է Արցախից բռնի տեղահանված 87-ամյա Ստելլա Կարապետովան։

Կինը, որդու ընտանիքի հետ միասին, արցախցիների բնակապահովման աջակցության պետական ծրագրից օգտվելու համար դիմել է համապատասխան մարմիններ` դրանց վերականգնումը ընթացքավորելու։ Սակայն ամեն մի խնդրի լուծման համար ամիսներ են պահանջվում։ Նա չի հիշում, թե որտեղ են մնացել իր և ամուսնու ծննդյան վկայականները. փաստաթղթերից միայն անձնագիրն ու աշխատանքային գրքույկն է իր հետ բերել։

Հարսը՝ Էլմիրա Կարապետյանը նշում է, որ տիկին Ստելլային մերժել են, փաստաթղթերը չեն ընդունում, իսկ ամուսնության ու ծննդյան վկայականները չկան, որպեսզի վերականգնեն։ Դիմել են Աբովյանի տարածքային ՔԿԱԳ։

«Որպես կանոն դիմում ենք ՔԿԱԳ մարմիններին, որպեսզի այնտեղից հարցման տեսքով, հետո արդեն դիմումի ձևով ստանանք որևէ տեղեկատվություն։ Եվ եթե անհրաժեշտ տեղեկատվությունը Արցախից չի փոխանցվել ՀՀ տեղեկատվական բազա, այդ դեպքում մերժում ենք ստանում։ Շատ հաճախ մենք ստանում ենք հենց ՔԿԱԳ-ից պատասխան, վերականգնում ենք փաստաթղթերը։ Այդպես ավելի հեշտ է թե ֆինանսապես, թե ժամանակի առումով»,- պատմեց փաստաբան Արևիկ Մուսայելյանը։

Տիկին Ստելլայի դեպքում ՔԿԱԳ-ի մերժման որոշումը տանում է ավելի բարդ գործընթացի և ենթադրում է հավելյալ ծախսեր, առանց այդ էլ սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքի համար։
«Բոլորս էլ գիտենք, որ արցախցիներից շատերը փաստաթղթերն իրենց հետ չեն վերցրել, նաև փաստաթղթի խնդիր է լինում նոտարական գրասենյակում իրավաբանական նշանակության փաստ հաստատելու համար, շատ հաճախ նաև վկաների հարց է լինում, որովհետև մարդիկ վկաներ չեն կարողանում բերել, որովհետև իրենց շրջապատի բոլոր մարդիկ կամ այստեղ չեն կամ տարիքով մեծ են»,- նշեց փաստաբանը։

Կնոջ ընտանիքը նախատեսում էր արագ կազմակերպել գործընթացը և հնարավորինս կարճ ժամկետում Աբովյան քաղաքում բնակարան ձեռք բերել, քանի որ բնակվարձի վճարումն օր օրի ծանրացնում է ընտանիքի սոցիալական վիճակը։

«Անհրաժեշտ ծննդյան և ամուսնության վկայականի վերականգնումը ևս խնդիր էր, որովհետև տիկին Ստելլայի ամուսնությունը կնքվել էր Ուզբեկստանում։ Դիմել ենք նոտարի, ասել են՝ գոնե մի փաստաթուղթ պիտի լինի կամ ծննդյան, կամ ամուսնության վկայական, որ մեկի միջոցով մյուսը վերականգնեն։ Քանի որ երկուսն էլ չկա դիմել ենք Արդարադատության նախարարություն, որպեսզի հարցում ուղարկեն Կենտրոնական Ասիա»,- պատմեց հարսը։

Կինն ամուսնացել ու տեղափոխվել էր Կենտրոնոկան Ասիա։ Այնտեղ 3 տարի են ապրել ու հետո վերադարձել Արցախ՝ Ստեփանակերտ։
«Միշտ ասում էի՝ ուզում եմ գնամ մեր երկիրը, ես այստեղ չեմ կարող ապրել»,- ասաց նա։

Ուզբեկստան հարցում անելը և հարցման սպասելը տևում է 10 ամսից ավելի։ 
«Սպասում ենք հարցման պատասխանին։ Լինում է գալիս է տառասխալով, հետո էլ պետք է տառասխալի վերականգմամբ զբաղվել»,- նշեց փաստաբանը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու հեռանկարը մոտ չէ։ Ընտանիքն այժմ երկընտրանքի առաջ է կանգնած։ Փաստաթղթերի վերականգնման գործընթացը չափազանց երկարատև է, իսկ տան վարձավճարի և նոր բնակարան ձեռք բերելուն զուգահեռ առաջացող ծախսերը մի կերպ պետք է հոգալ։ Մտածում են՝ դիմել առանց Ստելլա Կարապետովայի։

«Եթե ստացվի՝ լավ է, եթե չէ՝ փախստական կմնամ, ի՞նչ անեմ»,- ասաց կինը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված