Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի նախնական բուժզննումը 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից հետո ցույց է տվել աջ ազդրի մկանի պատռվածք։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ բելգիացի դարպասապահի մասնակցությունը Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան դերբիին գործնականում բացառվում է։ Ներկայումս բժիշկները փորձում են հասկանալ վնասվածքի լրջության իրական աստիճանը։ Եթե պարզվի, որ դա պարզապես միկրոպատռվածք չէ, ապա Կուրտուան կարող է բաց թողնել նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ հանդիպումները, որոնք նախատեսված են ապրիլի 7-ին և 14-ին։
Նշվում է, որ Կուրտուան ցավ է զգացել դեռևս նախախաղային նախավարժանքի ժամանակ։ Նա անմիջապես գնացել է հանդերձարան և այդ մասին տեղեկացրել բժշկական անձնակազմին։ Արագ զննումից հետո դարպասապահը որոշել է ռիսկի դիմել և խաղալ, սակայն արդեն ընդմիջմանը որոշում է կայացվել նրան փոխարինել պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինով։
Հետևեք մեզ՝ այստեղ