ՌԴ-ն նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին. Պեսկով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դուք գիտեք, որ եվրոպացիներից եղել են ազդակներ, թե իրենք, իբր, ցանկանում են զբաղեցնել իրենց տեղը ուկրաինական կարգավորման թեմայով բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մենք անհրաժեշտ և նպատակահարմար չենք համարում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Հետևեք մեզ՝ այստեղ