Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրների քաղաքացիական օբյեկտներին, այն պատասխանում է ԱՄՆ-ին իրենց հարձակումների համար՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես կարող եմ վստահությամբ ասել, որ մենք հարվածներ չենք հասցրել հարևան երկրների քաղաքացիական օբյեկտներին»,- հայտարարել է Արաղչին:
Նա հավելել է, որ Իրանը պատասխանում է ԱՄՆ-ի ագրեսիային՝ հարձակվելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ այդ օբյեկտները գտնվում են Իրանի համար բարեկամ երկրների տարածքում:
Հետևեք մեզ՝ այստեղ