Իրանը հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը: Այս մասին տեղեկացնում է Pars Today-ը։
հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կամիկաձե անօդաչու թռչող սարքը հաջողությամբ հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը՝ ի հեճուկս C-RAM հակաօդային պաշտպանության համակարգին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հետևեք մեզ՝ այստեղ