Արտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր uեռական oրգանները Ով է հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխшյի մայրը և ինչ մանրամասներ է հայտնել. (տեսանյութ) ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի մի շարք քաղաքների և ԱՄՆ-ի բազաների թիրшխներին hարվածելու մասին Հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնության իր խաղերը Մեքսիկա տեղափոխելու շուրջ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Իրաքը հայտարարել է Իրանի հետ շփումների մասին՝ Հորմուզի նեղուցով տանկերների անցման հարցով Ջերմաստիճանը կբարձրանա. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին


Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր Ավետիսյան

Պարզ իրականություն 
 
 ԱՄՆ-ի ագրեսիային ի պատասխան Իրանը ռմբակոծում է ԱՄՆ-ի ռազմաբազաները տարածաշրջանում։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ այս ռազմաբազաները իբր թե տեղակայված էին արաբական պետություններում՝ այդ պետությունները Իրանի ագրեսիայից պաշտպանելու համար, բայց իրականում դարձան փաստացի այդ պետությունների տարածքները ռմբակոծելու իրական առիթ։
 
Սակայն պատահաբար տեղի են ունենում հարվածներ արաբական տարբեր երկրներին, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքում, որոնք Իրանը միանգամից հերքում է, հայտարարելով, որ ինքը չի հարվածել, և հատուկ ծառայությունները հայտնում են, որ դրանք իրականացվել են Ամերիկայի և Իսրայելի կողմից։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանի պետությունները ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի արաբական պետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, ուղիղ պատերազմի մեջ մտնեն Իրանի դեմ։
 
 Այս պահի դրությամբ, գոնե Ադրբեջանը և արաբական պետությունները ունեն քաղաքական պատկերացումներ կամ քաղաքական գործոններ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի նրանք ուղիղ պատերազմի մեջ մտնեն Իրանի հետ։
 
Մենք կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ի նպատակն է տարածաշրջանի պետությունները ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի ամբողջ տարածաշրջանը եռա՝ հանուն Միացյալ Նահանգների գեոպոլիտիկ շահերի։ Նրանք փորձում են տարածաշրջանի պետություններին կռվեցնել մեկը մյուսի դեմ, որպեսզի նրանք զբաղվեն իրենց այլ հարցերով։
 
 Սա է այսօրվա իրավիճակը, բայց երբ մենք ետ ենք գնում պատմության ճանապարհով՝ հասնում ենք 1828 թվական, Թուրքմենչայի պայմանագիր։ Մենք տեսնում ենք նույն պատկերը. Այդ ժամանակ Ռուսաստանը, կովկասյան ժողովուրդներին պարսից լծից ազատագրելու նպատակով, պատերազմի մեջ մտավ պարսիկների դեմ և փայլուն հաղթանակ ունեցավ, արդյունքում կնքելով Թուրքմենչայի պայմանագիրը։
 
Այդ ժամանակ ևս Արևմուտքը աջակցում էր մի կողմից Իրանին, մի կողմից Թուրքիային՝ Օսմանյան կայսրությանը։
 
 Ֆրանսիացիները օսմանցիների դաշնակիցներն էին, անգլիացիները՝ պարսիկների, և երբ պարսիկները պարտվելով կնքեցին Թուրքմենչայի պայմանագիրը, Ռուսաստանը ուղարկեց Իրան մեր ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկին՝ Գրիբոյեդովին։ Անգլիացիները կազմակերպեցին Գրիբոյեդովի սպանությունը։ Գրիբոյեդովին սպանելու պատճառն այն էր, որպեսզի Ռուսաստանը խախտի Թուրքմենչայի պայմանագիրը և շարունակի պատերազմել Իրանի դեմ, քանի որ անգլիացիներին ձեռնտու չէր խաղաղությունը այս տարածաշրջանում, և նրանք ցանկանում էին, որպեսզի ռուս-պարսկական պատերազմը շարունակվի։
 
 Ի դեպ, Գրիբոյեդովին այնպիսի խոշտանգումներով էին սպանել, որ մի քանի օր շարունակ Թեհրանի փողոցներով փնտրում էին նրա դին և գտան միայն այն պատճառով, որ երիտասարդ տարիներին Գրիբոյեդովը մասնակցել էր դուելին և վնասվածք ստացել ականջի շրջանում։ Միայն այդ վնասվածքի հետքերով կարողացան գտնել մեծ դիվանագետի դին։
 
 Այս ժամանակ Ռուսաստանը ունեցավ բարձր քաղաքական հաշվարկ և ինտելեկտ, որպեսզի իր դեսպանի սպանության համար պատերազմը չշարունակի։ Պարսիկներն էլ ունեցան բավարար ինտելեկտ, որպեսզի ներողություն խնդրեն ռուսներից և պատերազմը չշարունակվի։
 
 Այս փաստը ցույց էր տալիս, որ 200 տարի առաջ և առհասարակ, բոլոր ժամանակներում, Արևմուտքը խնդիր է ունեցել այլ պետությունների և ժողովրդի ձեռքերով պատերազմներ հրահրելու համար, որպեսզի ինքն անպատասխանատվությամբ և զոհողություններ չկրելով լուծի իր գեոպոլիտիկ խնդիրները։
Սա ցույց էր տալիս, որ բոլոր այն պետությունները, որոնք Արևմուտքին թույլ են տալիս քիթը խոթել տարածաշրջանային խնդիրներին, դառնում են Արևմուտքի գործիքներ։ Եվ հիմա մեր տարածաշրջանը Արևմուտքի համար հերթական գեոպոլիտիկ պատերազմի թատերաբեմն է, և խնդիրը լուծելու համար տարածաշրջանի պետությունները պետք է գիտակցեն, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը Միացյալ Նահանգներին և Հավաքական Արևմուտքին իրենց տարածաշրջանից դուրս շպրտելն է և թույլ չտալ, որպեսզի նրանք միջամտեն մեր տարածաշրջանի խնդիրներին։
 
Սա էլ պատճառն է, որ Ռուսաստանը առաջարկել և հիմա էլ շարունակում է առաջարկել, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն 3+3 ֆորմատով, և Արևմուտքը չպետք է միջամտի։
 
Ցավոք սրտի, հայաստանյան քաղաքական միտքը այս պարզ աշխարհաքաղաքական մոտեցումը չի ուզում հասկանալ և թույլ էր տալիս, որ Միացյալ Նահանգները միջամտեն մեր տարածաշրջանի խնդիրներին, ինչի հետևանքները մենք արդեն տեսնում ենք։
 
Այս իրողությունները ապացուցում են ևս մեկ կարևոր ճշմարտություն՝ երբ թույլ ես տալիս Արևմուտքին միջամտել քո տարածաշրջանային խնդիրներին, այլևս դու չես վերահսկում իրավիճակը։ Նրանք միշտ գտնում են պահը կամ անհրաժեշտությունը պատերազմ սարքելու համար, նույնիսկ եթե տարածաշրջանի պետությունները կարծես խաղաղության մեջ են։ Արևմուտքը գտնում է ճանապարհներ՝ ինչպես ստեղծել պատերազմ և օգտագործել տարածաշրջանը իր գեոպոլիտիկ շահերի համար։
 
Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը։ Հակառակ պարագայում մենք միշտ դիտվելու ենք Արևմուտքի համար որպես գործիք սեփական գեոպոլիտիկ շահերը առաջ բերելու ճանապարհին։
Մհեր Ավետիսյան

Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն Աշոտյան«Թուրքական ուղղաթիռի» մասին պնդումը ապատեղեկատվություն էԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՇնչառական վիրուսները դեռ ակտիվ են․ բժիշկները կոչ են անում պահպանել զգոնությունըԴեղորայքից թունավորվել է 811 մարդ. Ինչ է վկայում պաշտոնական վիճակագրությունըԿառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցումԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր uեռական oրգանները Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՈվ է հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխшյի մայրը և ինչ մանրամասներ է հայտնել. (տեսանյութ) Տիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի մի շարք քաղաքների և ԱՄՆ-ի բազաների թիրшխներին hարվածելու մասին «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնության իր խաղերը Մեքսիկա տեղափոխելու շուրջ Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըԻրաքը հայտարարել է Իրանի հետ շփումների մասին՝ Հորմուզի նեղուցով տանկերների անցման հարցով Ջերմաստիճանը կբարձրանա. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երկար ժամանակով ջուր չի լինելու Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսnւթյան համար դատապարտված անձանց մահապшտիժ է սպառնում Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Խորթ մայրը 1 տարեկան երեխային գրեթե մահվան է հասցրել. ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը
Ամենադիտված