Դեղորայքից թունավորվել է 811 մարդ. Ինչ է վկայում պաշտոնական վիճակագրությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականին արձանագրվել է թունավորումների 2839 դեպք։
Նույն աղբյուրի համաձայն՝ գրանցված թունավորման դեպքերից 139-ը սննդից է, 468-ը՝ ալկոհոլից, 804-ը՝ դեղորայքից, 280-ը՝ շմոլ գազից, իսկ բնական գազից՝ 9-ը։
Արդյունաբերական և կենցաղային քիմիական նյութերից թունավորվորման 565 դեպք է գրանցվել, իսկ այլ աղբյուրներից՝ 574-ը։
Թունավորման դեպքերից տուժածների թիվը կազմել է 3250-ը, որից 811-ը թունավորվել է դեղորայքից։
3250 տուժած անձանցից 19-ը մահացել է թունավորումներից, նրանց թվում 3-ը՝ դեղորայքից, իսկ 2-ը շմոլ գազից։
«Փաստինֆո»-ն վիճակագրական կոմիտեից տեղեկանում է նաև, որ 2025 թվականին մայրաքաղաքում գրանցվել է 1422 սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպք, իսկ ամբողջ Հայաստանում, ընդհանուր առմամբ, 3042 դեպք։
Հետևեք մեզ՝ այստեղ