Ավելի քան 446 հազար սիրիացիների է օգնություն հասցվել դժվարամատչելի շրջաններում. ՄԱԿ
ՄիջազգայինՏարեսկզբից ի վեր ավելի քան 446 հազար սիրիացիների Է օգնություն հասցվել պաշարված եւ դժվարամատչելի շրջաններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեում լրագրողներին հայտնել Է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի խորհրդական Յան Էգելանը:
«Տարեսկզբից ի վեր օգնություն Է ստացել ավելի լան 446 հազար մարդ պաշարված եւ դժվարամատչելի շրջաններում»,- նշել Է նա: Ամփոփելով Սիրիայում հումանիտար հարցերի նպատակային աշխատանքային խմբի՝ ապրիլի 7-ին Ժնեւում կայացած հերթական՝ թվով յոթերորդ նիստի արդյունքները՝ Էգելանը «հիասթափություն» Է հայտնել այն բանից, թե ինչպես են բեռները տեղ հասցվել վերջին շաբաթվա ընթացքում: Նա նշել Է հակամարտության կողմերից թույլտվությունների ստացման ձգձգումները՝ պատասխանատվությունը բարդելով ինչպես ընդդիմադիր խմբավորումների, այնպես Էր կառավարական ուժերի վրա:
Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում օգնություն Է ստացել 55 հազար մարդ, մինչդեռ ըստ «հավակնոտ պլանի» այն պետք Է ամեն շաբաթ ստանա 200 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: