Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է ունենալ Կուբան գրավելու պատիվը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից սահմանված նավթային շրջափակումը երկիրը ընկղմեց խավարի մեջ՝ էլեկտրաէներգիայի լիակատար անջատման պատճառով, հայտնում է The Guardian-ը:
ԱՄՆ նախագահը երկուշաբթի պնդել է, որ կարող է Կուբայի հետ անել այն ամենը, ինչ ցանկանա՝ երկրի ապագայի շուրջ Հավանայի հետ ԱՄՆ-ի բանակցությունների պատճառով:
«Գիտեք, ես ամբողջ կյանքում լսել եմ Միացյալ Նահանգների և Կուբայի մասին: Ե՞րբ Միացյալ Նահանգները դա կանի»,- երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
«Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելու պատիվը: Անկախ նրանից՝ ես այն կազատագրեմ, թե կգրավեմ՝ կարծում եմ, որ կարող եմ անել նրա հետ այն ամենը, ինչ ցանկանամ: Ուզում եք իմանալ ճշմարտությունը. նրանք հիմա շատ թուլացած ազգ են»,- հայտնել է Թրամփը:
Հետևեք մեզ՝ այստեղ