«Իրավունք». Միքայել Մելքումյանի աչքը ՀՀ վարչապետի աթոռի վրա՞ է
Մամուլ«ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ոչ ավել, ոչ պակաս իրեն երևակայել էր ՀՀ վարչապետ ու Աժ դահլիճում նստել կառավարության ղեկավարի համար նախատեսված աթոռին: Ուշագրավ է այն, որ գրեթե ոչ մի փոխնախարար ու նախարար անգամ սովորաբար չեն նստում այդ աթոռին, մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորը հարմարավետ տեղավորվել էր այնտեղ ու զրույցի բռնվել իշխանական պատգամավորների հետ: Ինչևէ, Մ.Մելքումյանի ախորժակը թեպետ շատ մեծ է, բայց նա պաշտոնի հավակնելուց առաջ պետք է նախևառաջ համոզի հարազատ Խմբակցությանը կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։