Ճապոնիան հրաժարվել է ինքնապաշտպանական nւժերի նավեր ուղարկել Հորմուզի նեղուց
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիան չի կարող ինքնապաշտպանական ուժերի նավեր ուղարկել Մերձավոր Արևելք, հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիտին խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցած բանավեճերի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ոչինչ որոշված չէ: Մենք շարունակում ենք դիտարկել, թե Ճապոնիան ինչ կարող է անել ինքնուրույն: Ինքնապաշտպանական ուժերի ուղարկումը նավերի պահպանության շրջանակներում անհնար է»,- ասել է Տակաիտին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին կոչ էր արել նավեր ուղարկել Հորմուզի նեղուց: NHK հեռուստաալիքը, հղում անելով կառավարության աղբյուրին, ավելի ուշ հայտնել էր, որ երկիրը նավեր չի ուղարկի միայն այն պատճառով, որ Թրամփն է այդպես ասել:
Հետևեք մեզ՝ այստեղ