Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 91-րդ դիվիզիայի ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Լիբանանի հարավում գտնվող առանցքային թիրախների դեմ՝ նպատակ ունենալով ընդլայնել պաշտպանության առաջնագիծը:
Զինվորականների հաղորդագրության համաձայն՝ այս գործողության շրջանակներում ոչնչացվելու են ահաբեկչական օբյեկտներ և լիկվիդացվելու են զինյալներ:
Նախքան ցամաքային ուժերի մուտքը, ՑԱԽԱԼ-ը հրետանային և ավիացիոն հարվածներ է հասցնելու Լիբանանի հարավում գտնվող թիրախներին՝ ստորաբաժանումների համար անմիջական սպառնալիքները վերացնելու նպատակով:
Հետևեք մեզ՝ այստեղ