Թեհրանի վառելիքի պահեստներին hասցված իսրայելական hարվածները էկnցիդի դրսևորում են. Աբբաս Արաղչի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանի վառելիքի պահեստներին հասցված իսրայելական հարվածները էկnցիդի (շրջակա միջավայրի կանխամտածված և զանգվածային ոչնչացում) դրսևորում է ՝ բնակիչների առողջության համար երկարաժամկետ ռիսկերի պատճառով, X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Իսրայելի կողմից Թեհրանի վառելիքի պահեստների ռմբակոծությունները խախտում են միջազգային իրավունքը և էկnցիդի դրսևորում է»,- գրել է Արաղչին:
«Բնակիչները բախվում են իրենց առողջության և բարեկեցության համար երկարաժամկետ հետևանքների: Հողի և ստորգետնյա ջրերի աղտոտումը կարող է անդրադառնալ մի քանի սերունդների վրա: Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ