Լեռնային Ղարաբաղում հաշվում են ադրբեջանական ագրեսիայի պատճառած տնտեսական վնասի չափը
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Լեռնային Ղարաբաղում շարունակում են հաշվել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով հանրապետությանը հասցված տնտեսական վնասի չափը:
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը NEWS.am –ի թղթակցին հայտնել է, որ գործընթացը շարունակվում է, ու որեւէ որոշակի թվեր ասելու համար դեռ վաղ է:
Ապրիլի 2-5 ժամանակահատվածում հրետանային գնդակոծությունների հետեւանքով տուժել են սահմանամերձ գյուղերը, Մարտակերտ ու Մարտունի քաղաքներ, ենթակառուցվածքը՝ այդ թվում Մատաղիս -1 ՀԷԿ-ը:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը նախօրեին այցելել էր Մարտակերտ, Մատաղիս ու Թալիշ, տեղում ծանոթացել է իրավիճակին: Տեղաբնակչության հետ հանդիպումների ժամանակ վարչապետը շեշտել է, որ հանրապետության կառավարությունը կանի ամեն ինչ տներն ու ենթակառուցվածքը ամենակարճ ժամկետներում վերականգնելու համար: