Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ


Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեր, գայթակղություն, գաղտնի սենյակ ու անհետացած կանայք...

Երևանի Երգի պետական թատրոնում կայացավ «Կապույտ մորուքը» ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությունը միավորում է դետեկտիվի, կրիմինալի և թրիլերի տարրերը՝ հանդիսատեսին առաջարկելով Ամելի Նոտոմբի հայտնի պատմության նոր, ժամանակակից լուծումներ։

Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորում են Արսեն Գրիգորյանը և Նարինե Պետրոսյանը: Ներկայացման մեջ ներգրավված են նաև Երգի թատրոնի ութ երգչուհիները, որոնք մարմնավորում են պատմության խորհրդավոր կանանց։ Ներկայացման երաժշտական ձևավորումը ներառում է նաև ֆրանսերեն երգեր, քանի որ պրեմիերան ներկայացվում է ֆրանկոֆոնիայի շրջանակում։ Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին և զրուցել ստեղծագործական թիմի հետ։

«Այս կերպարն ինձնից շատ հեռու է, ու հենց դա է հետաքրքիր». Արսեն Գրիգորյան

Գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Արսեն Գրիգորյանը խոստովանում է՝ կերպարը իր համար հատկապես հետաքրքիր էր իր բարդության պատճառով։ «Այս գործի մեջ կա դետեկտիվ, կրիմինալ, թրիլերային տրամադրություն, ինչը ինձ համար շատ հետաքրքիր է։ Ես միշտ սիրում եմ աշխատել այնպիսի կերպարների հետ, որոնք ինձնից հեռու են։ Թատրոնը հենց այն վայրն է, որտեղ կարող ես փորձել հասկանալ այդ մարդկանց»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանը։

Արսեն Գրիգորյանը նշեց, որ թեև Նարինե Պետրոսյանի հետ առաջին անգամ են միասին բեմում, սակայն ունեն ընդհանուր դպրոց։  «Մենք երկուսս էլ սովորել ենք Արմեն Մազմանյանի արվեստանոցում՝ պարզապես տարբեր տարիների։ Այդ պատճառով իրար շատ լավ հասկանում ենք»։

Դերասանի խոսքով՝ ներկայացման փորձերը եղել են բավականին սեղմ ժամկետում։ «Փորձերը տևել են ընդամենը մոտ տասը օր։ Իհարկե, նախապատրաստական աշխատանքը ավելի երկար էր, բայց բուն փորձաշրջանը շատ արագ անցավ։ Դա հետաքրքիր փորձ էր նաև թատրոնի համար»։

Պրեմիերայից առաջ դերասանն անկեղծացավ, որ նույնիսկ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն վստահեցնում է՝ բեմը միշտ օգնում է հաղթահարել լարվածություն: «Հիվանդացա հենց պրեմիերայից առաջ։ Բայց մեր մասնագիտությունը ներում չի ճանաչում․ հանդիսատեսին հետաքրքիր չէ՝ դու ինչ վիճակում ես։ Բեմը հաճախ նույնիսկ բուժում է»։

Արսեն Գրիգորյանի համոզմամբ՝ հանդիսատեսը ներկայացումից կստանա թե՛ գեղագիտական հաճույք, թե՛ մտածելու առիթ։ «Սա փիլիսոփայական գործ է, և յուրաքանչյուր մարդ կարող է այստեղից իր համար տարբեր բան վերցնել։ Գուցե նույնիսկ հասկանալ, թե երբեմն ինչպես դիմակայել գայթակղություններին»։

«Սա ուժեղ կնոջ մասին պատմություն է». Նարինե Պետրոսյան

Գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհի Նարինե Պետրոսյանը նշում է, որ առաջարկը ստացել է հենց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից, ում հետ բազմիցս համագործակցել է։ «Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպիսի ձևաչափ կունենա ներկայացումը։ Բայց դերասանի համար շատ կարևոր է տարբեր ֆորմատներով աշխատելը և նոր փորձառություններ ունենալը»,- ասաց դերասանուհին:

Նարինե Պետրոսյանը պատմեց, որ ներկայացման պատմությունը կառուցված է հայտնի «Կապույտ մորուքը» հեքիաթի մոտիվներով, սակայն ստացել է նոր մեկնաբանություն։ «Սա մի տղամարդու պատմություն է, որի բնակարանում անհայտ պայմաններում անհետացել են ութ կին։ Նրանք բեմում հայտնվում են որպես խոռ։ Իսկ պատմության կենտրոնում իններորդ կինն է, որը հասկանում է, որ իրեն վտանգ է սպառնում և փորձում է փրկվել»։

Նարինե Պետրոսյանի խոսքով՝ ներկայացման մեջ կարևոր տեղ ունի կնոջ ինքնապաշտպանության թեման։ «Եթե հեքիաթում կանայք հաճախ զոհ են դառնում, ապա այստեղ 21-րդ դարի կինը փորձում է պայքարել իր գոյության համար»։

Դերասանուհին նաև նշեց, որ տղամարդու և կնոջ հարաբերությունները միշտ հետաքրքիր թեմա են թե՛ կինոյում, թե՛ թատրոնում։ «Հուսով եմ՝ հանդիսատեսը նաև կտեսնի այն քիմիան, որը կա իմ և Արսենի միջև»։

«Սա սիրո և մահվան փիլիսոփայության մասին պատմություն է». Հրաչ Քեշիշյան

Ներկայացման ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշեց, որ գործը առաջին հերթին փիլիսոփայական է։ «Սա կյանքի, մահվան և սիրո մասին պատմություն է։ Այսօր մենք հաճախ սերը նյութական ենք դարձրել, կապում ենք միայն էրոսի հետ, բայց մոռանում ենք դրա շատ ավելի խոր իմաստները»,-ընդգծեց Քեշիշյանը։

Ռեժիսորի խոսքով՝ պատմության կենտրոնում մի մարդ է, ով յուրօրինակ կերպով է ընկալում սերը։

«Նրա համար սերը կարծես հավաքածու լինի։ Բայց այդ հավաքածուն պետք է լինի սառած, անշարժ, նույնիսկ մահացած վիճակում»։

Քեշիշյանը նաև ընդգծեց, որ ներկայացումը միայն սերիական մարդասպանի պատմություն չէ։ «Եթե մի փոքր այլ տեսանկյունից նայենք, սա նաև էմոցիոնալ սպանությունների մասին է։ Մենք հաճախ մեր կյանքում հրաժարվում ենք արժեքներից, և ամեն օր ինչ-որ բան ենք «սպանում» մեր ներսում»։

Նրա խոսքով՝ բեմադրությունը ներկայացվում է թեթև, սարկաստիկ և երաժշտական ձևով։

«Թատրոնը տարեկան երեքից չորս պրեմիերա է ներկայացնում». Մանե Գրիգորյան

Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն էլ նշեց, որ թատրոնը վերջին տարիներին ակտիվ ստեղծագործական փուլում է։ «Սա արդեն չորրորդ տարին է, և մենք տարեկան երեքից չորս նոր ներկայացում ենք հանձնում հանդիսատեսի դատին։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ մեծ պրեմիերան է»։

Նա պատմեց, որ «Կապույտ մորուքը» ներկայացման գաղափարի վրա աշխատել են մոտ մեկ տարի։

«Մենք ձեռք բերեցինք հեղինակային իրավունքները Ամելի Նոտոմբի ստեղծագործության հիման վրա այս ներկայացումը բեմադրելու համար։ Հրաչ Քեշիշյանը գտավ հետաքրքիր երաժշտական լուծումներ, որոնք համապատասխանում են մեր թատրոնի ձևաչափին»։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ
Ամենադիտված