Ճապոնիայում հայտնաբերվել են նախօրյակին կորած ռազմական ինքնաթիռի բեկորները
ՄիջազգայինՓրկարարները հայտնաբերել են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի U-125 պարեկային ինքնաթիռի բեկորները, որն ապրիլի 6-ին ռադարների Էկրաններից անհետացել Էր երկրի հարավ-արեւմուտքում թռիչքից քիչ հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հաղորդել Է NHK ճապոնական հեռուստաալիքը:
Բեկորների մոտ գտնվել են այն վեց մարդկանց դիակները, որոնք եղել են օդանավում:
Ինքնաթիռը կործանվել Է Կյուսյու կղզու Կագոսիմա պրեֆեկտուրայի լեռնային տեղանքում՝ այն ռազմակայանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա, որտեղից այն թռիչք Էր կատարել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: