Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչը և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Լոնդոնի «Արսենալը» այլևս չի համարվում ակնհայտ ֆավորիտ, սակայն շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կազմում է 27.54 տոկոս:
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որը բարելավել է դիրքերը և ունի հաղթանակի հասնելու 22.37 տոկոս հավանականություն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 11.8 տոկոս հավանականությամբ։
Նրանց հաջորդում են ՊՍԺ-ն (10.19 տոկոս) և Մադրիդի «Ռեալը» (7.96 տոկոս):
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան մարտի 17-ին և 18-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ