Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները

Փաշինյանի խոստումը՝ կենսաթոշակները բարձրացնել ամսական միջին պարենային զամբյուղի մակարդակին, չի իրականացվել. նույնիսկ նախընտրական կենսաթոշակների ներկայիս բարձրացումը չի համապատասխանում գնաճին: Սա նշանակում է, որ կենսաթոշակները դեռևս բավարար չեն թոշակառուների համար: Դեղորայքի և կոմունալ ծառայությունների գների աճի պայմաններում թոշակառուները գտնվում են ծանր վիճակում: Հեգնական է, որ կոմունալ ծառայությունների բարձր սակագների պայմաններում սա շարունակում է մնալ արդիական խնդիր՝ թոշակների հետ մեկտեղ: Կառավարության անարդյունավետությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը մայիսին կարող է բախվել ջրի մշտական պակասի, ինչը կպահանջի 17-ժամյա ջրամատակարարում:

Միևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում են շրջագայությունները Հայաստանի տարբեր մարզերով՝ հանդիպումներ ունենալով քաղաքացիների հետ։ Այս այցելությունների ընթացքում իշխանության ներկայացուցիչները փորձում են ներկայացնել իրենց քաղաքական օրակարգը՝ երբեմն ուղեկցելով այն ոչ պաշտոնական և թեթև ձևաչափով հանդիպումներով։ Սակայն այս վարքագիծը հաճախ տարակուսանք է առաջացնում հասարակության մի հատվածի մոտ, հատկապես այն պայմաններում, երբ սոցիալական խնդիրները շարունակում են մնալ հանրային օրակարգի կենտրոնում։

ՓԱՍՏ-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովասափյանը նշեց, որ իշխող քաղաքական ուժը փորձում է հնարավորինս վաղ սկսել նախընտրական ակտիվ փուլը և ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում։

«Դեռեւս կուսակցություններ կան որոնք գրանցված չեն, դաշինքային ֆորմատներ են ձեւավորում իսկ Փաշինյանն ու իր թիմը ամբողջովին լծված է քաղաքական կոնսուլտացիաներով ժողովրդի հետ, փորձում են այսպես ասած վերջին տարիների չակերտավոր ձեռքբերումները թանկով ծախել հասարակության վրա։ Ներկայացնում են իրենց սիրելի «աննախադեպների» պորցիան, անմիջական շփումների ձեւով ավելի հասանելի ձեւաչափով ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը փորձում է օգտագործել այնպիսի քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս քաղաքական գործչին քաղաքացիների հետ շփվել առավել մտերմիկ միջավայրում և ձևավորել ավելի հասանելի կերպար։

«Սա ակնհայտ մանիպուլյացիոն մի գործիքակազմ է, որը Փաշինյանի համար թիվ մեկ միջոցն է և նա փայլուն իրականացնում է մարդկանց ականջներին հերթական լապշան կախելու տեսքով»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը վստահ է, որ հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերը շատ լավ հասկանում են տեղի ունեցող գործընթացները, հատկապես երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակների բարձրացման հարցին։

«Նույն թոշակների բարձրացման հետ կապված բլեֆը. Երկու ամիս առաջ Փաշինյանն ասում էր 10000 դրամ բարձրացնեմ թոշակը, թոշակառուն որտե՞ղ է ծախսելու, այս նրա հայտնի արտահայտությունը աշխատելու է իրենց դեմ։ Մարդը հասկանում է, որ քաղաքական ընդդիմադիրների ճնշումներից հետո նրանք այդ հետքայլն արեցին և գնացին թոշակների բարձրացման։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ սա ընտրակաշառքի պես մի բան է»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Քաղաքագետը նաև չի բացառում, որ ընտրական գործընթացներին զուգահեռ կարող են կիրառվել նաև ճնշման տարբեր մեխանիզմներ։

«Իշխանությունը փորձեց իրեն ապահովագրել, երբ հայտարարեց թե մի քաղաքական ուժ, փորձի ինչ-որ բարեգործություններ անել կամ նմանօրինակ ինչ-որ քայլեր ձեռնարկի դա քրեորեն պատժելի արարք է լինելու, կոռուպցիոն ռիսկեր պարունակող։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ այս թեմայով հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, դրանով փորձեցին կանխել ու ապահովագրել իրենց, որ նման դեպքերում մարդկանց տարբեր գործերով անցկացնեն»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» տնտեսական ծրագրերին և իշխանության արձագանքին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ իշխանությունը շարունակում է իր քարոզչության առանցքում պահել ենթակառուցվածքային ծրագրերը։

«Անընդհատ խոսում են 300 դպրոց 500 մանկապարտեզի մասին, դա պետք է ընտրություններին լինի իրենց գլխավոր ֆիշկան, քանի որ ուր գնում են դրա մասին են խոսում։ Մարալիկում էլ տեսանք, ինչպես Փաշինյանը ցայտնոտի մեջ ընկավ երբ իրեն ասեցին, որ ճանապարհը մինչեւ իրենց են կառուցել ու նրա արձագանքը խոսում է այն մասին, որ Փաշինյանն իր համար ընդամենը մի էպիկ կերպար է ստեղծել՝ գլխարկը, կեղծ բարի ժպիտը, եղբայր ջան ասելով, և այդ կերպարը միանգամից քանդվում է, երբ նրան քննադատական խոսք են ասում։ Նույնը Կաթողիկոսի հետ կապված հարցադրումը օրեր առաջ․ մենք տեսանք, թե նա ինչպես ափերից դուրս եկավ և ոչ ադեկվատ վիճակով ցույց տվեց, թե իրականում ինչպիսի վերաբերմունք ունի քննադատության նկատմամբ»,- նշել է քաղաքագետը։

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված