Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել «Ռեալի» հետ. Պիկե
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ ցանկանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հանդիպել Մադրիդի «Ռեալի» հետ: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում տեղի ունեցած կլասիկոյում մադրիդցիները հաղթել էին 2:1 հաշվով:
«Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալ «Ռեալի» դեմ: Պարտությունը ոչինչ չի փոխում: Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ բոլորը կրկին ցանկանում են խաղալ «Ռեալի» հետ: Պետք է հավատայինք մեր ուժերին: Խոսում ենք Կրոյֆի ժառանգության մասին, բայց նրա ժամանակներում մադրիդցիների նկատմամբ հաղթանակը նշանակում էր՝ փրկել մրցաշրջանը: Հիմա ամեն ինչ փոխվել է, այժմ մենք պետք է ուժեղ լինենք»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն: