Forbes-ը գնահատել է, թե որքան է կազմում Քիմ Քարդաշյանի կարողությունը
Life
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի մեդիաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, ըստ Forbes-ի պաշտոնական վարկածի, աշխարհի ամենահարուստ ինքնուրույն հաջողության հասած կանանցից մեկն է։
Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է մոտ 1,9 միլիարդ դոլար, ինչը նրան ընդգրկում է աշխարհի միլիարդատերերի ցուցակում։
Քարդաշյանը հայտնի է դարձել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի շնորհիվ, սակայն հետագայում կարողացել է իր հանրաճանաչությունը վերածել բիզնես կայսրության։
Նրա կարողության հիմնական մասը կապված է իր համահիմնադրած SKIMS բրենդի հետ, որը զբաղվում է շեյփվեր և հագուստի արտադրությամբ և գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար։
Հետևեք մեզ՝ այստեղ