Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։
Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։
Բայց Կառավարությունը շատ արագ վերադարձավ դիվանագիտական լուռ աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ դիվանագիտական լուռ աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ