Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց


«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին

Հասարակություն

Հայաստանում աճել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, որոնք ուղղված են հայտարարությունների կայքերի և առցանց հարթակների օգտատերերին։ Սխեմաները կարող են տարբեր լինել մանրամասներով, սակայն էությունը միշտ նույնն է․ մարդուց կորզում են տվյալներ, որոնք նա երբեք և ոչ ոքի չպետք է փոխանցի։

Զեղծարարության մեխանիզմը․ հայտարարությունից մինչև գումարի շորթում

Դուք հայտարարություն եք տեղադրում հեռախոս, կահույք, հագուստ, մանկական իրեր կամ այլ ապրանք վաճառելու մասին՝ List.am-ում, Facebook Marketplace-ում կամ լոկալ Telegram խմբերում և այլն։ Շուտով ձեզ գրում է «գնորդը»։ Վերջինս քաղաքավարի է, արագ է պատասխանում, չի սակարկում։ Երբեմն նույնիսկ խոստանում է կանխավճար ուղարկել և ի հավելումն նշում է մի «տրամաբանական» փաստ, ըստ որի ապրում է հեռու և չի կարող գալ ու անձամբ ստանալ ապրանքը, ուստի կկազմակերպի առաքում։

Եվ հենց այստեղ էլ գալիս է այն հիմնական հուշումը, որը պետք է Ձեզ հետ պահի անձնական տվյալներ փոխանցելուց։

«Ես արդեն փոխանցել եմ գումարը, պետք է միայն հաստատեք, որ ստացել եք։ Ահա հղումը, անցե՛ք և մուտքագրե՛ք քարտի տվյալները՝ գումարը ստանալու համար»։

Դուք անցնում եք հղմամբ։ Կայքն առաջին հայացքից կոկիկ է և կարող է ձևավորված լինել բանկի կամ վճարային համակարգի ոճով։ Ձևանմուշը պահանջում է մուտքագրել քարտի համարը, վավերականության ժամկետը, քարտատիրոջ անունը և քարտի հետնամասի եռանիշ կոդը։

Եթե մուտքագրեք այս տվյալները, զեղծարարները կստանան գումար  շորթելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ Դրանից հետո գումարը կարող է օգտագործվել առցանց գնումների, արտասահմանյան ծառայությունների վճարումների կամ կրիպտոակտիվների գործարքների համար։ Իսկ գումարի վերադարձը կարող է լինել չափազանց բարդ, իսկ երբեմն՝ անհնար։

Սխեմայի տարբերակներ

Տարբերակները կարող են տարբեր լինել, սակայն իմաստը նույնն է․

  • Ձեզ կարող են ուղարկել «կտրոնի» սքրինշոթ՝ իբր հաստատված փոխանցմամբ։
  •  Կարող են գրել, թե «գումարը սառեցված է» և Դուք այն կստանաք միայն «հաստատումից» հետո։
  • Հղումը կարող են ներկայացնել որպես «անվտանգ գործարքի ծառայություն»։

Հիշե՛ք՝ այս ամենը խաբեություն է, որի նպատակը ձեր վճարային տվյալները ստանալն է։ Ձեր քարտին գումար փոխանցելու համար ուղարկողին անհրաժեշտ է միայն քարտի 16 նիշանոց համարը։ Ոչ մի այլ տվյալ (վավերականության ժամկետ, Ձեր անունը, քարտի հետնամասի կոդ, առավել ևս՝ SMS կոդեր) անհրաժեշտ չէ գումար ստանալու համար։ Այդ տվյալները օգտագործվում են գումար շորթելու և գործարքները հաստատելու համար։

Իրավական թակարդը

Այս սխեմաները հատկապես վտանգավոր են, քանի որ մարդն ամեն ինչ անում է ինքնուրույն․ ինքն է անցնում հղմամբ, ինքն է մուտքագրում քարտի տվյալները, երբեմն նաև ինքն է հաստատում գործողությունները։ Արդյունքում գործարքը դիտվում է որպես քարտատիրոջ համաձայնությամբ կատարված։ Նման իրավիճակում գումարի դուրսգրումը վիճարկելն ավելի դժվար է, քան այն դեպքում, երբ հասանելիությունը ստացվել է առանց հաճախորդի մասնակցության։

 IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Հիշե՛ք՝ «16 թվի կանոնը»։ Քարտին փոխանցում ստանալու համար բավական է միայն քարտի համարը։ Եթե Ձեզնից պահանջում են վավերականության ժամկետը և եռանիշ կոդը, դա միանշանակ զեղծարարություն է։
  • Մի՛ անցեք անծանոթ անձանց ուղարկած հղումներով։ Երրորդ կողմի կայքում տեղադրված ցանկացած «գումար ստանալու ձև» պետք է ընկալվի որպես թակարդ։
  • Ստուգեք URL հասցեն։ Կեղծ կայքերը հաճախ բացահայտվում են կասկածելի դոմեններով, ավելորդ բառերով կամ թվերով և պաշտոնական ոճը նմանակելու փորձերով։
  • Մի՛ հավատացեք փոխանցումների սքրինշոթներին։ Սքրինշոթ կարելի է ստեղծել րոպեների ընթացքում։ Վճարման փաստը հաստատվում է միայն այն ժամանակ, երբ գումարը տեսնում եք Ձեր հաշվին՝ Ձեր բանկային հավելվածում։
  • Մի՛ վախեցեք ուղիղ խոսել․ «Եթե ցանկանում եք գնել, կատարեք գումարի հասարակ փոխանցում։ Ահա քարտի համարը»։ Մի՛ մասնակցեք «առաքումների», «հաստատումների» կամ «անվտանգ գործարքների», որոնք Ձեզ պարտադրվում են անհայտ հղումների միջոցով։
  • Եթե արդեն մուտքագրել եք քարտի տվյալները կասկածելի կայքում, գործե՛ք արագ․ կապ հաստատեք բանկի հետ պաշտոնական հեռախոսահամարով և հետևեք հաշվի ու քարտի պաշտպանության վերաբերյալ ցուցումներին։

Հիշե՛ք՝ զեղծարարները հմտորեն քողարկվում են գնորդների կերպարով։ Սակայն նրանց նպատակը Ձեր ապրանքը չէ, այլ Ձեր գումարի հասանելիությունը ստանալը։ Երբեք մի՛ փոխանցեք Ձեր վճարային տվյալները երրորդ անձանց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց
Ամենադիտված