Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որտեղ երկու երկրների նախագահները կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և ներկայիս սուր հակամարտության՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորմանը»,- հայտնել է Կրեմլը:
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար։
Հետևեք մեզ՝ այստեղ